
Վերացվել է երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Տավուշի մարզում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Անտառի բարիք» (գ. Կողբ) և հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Օպելա» (ք. Դիլիջան) ՍՊԸ-ների արտադրական գործունեության կասեցումը: Երկու ընկերություններն էլ շտկել են իրենց մոտ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել