HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին. նրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Թուրքիայից վտարել 10-ը երկրների դեսպանների, որոնք կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ 

Ավելի վաղ, Թուրքիայում Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները կոչ էին արել ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, համաձայն տարածված հաղորդագրության, հրավիրել էր դեսպաններին ու հիշեցրել Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային հետևելու անհրաժեշտության մասին։ 

«Ինչո՞ւ այդ տասը դեսպանները նման հայտարարություններ են անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասել եմ, որ ճոխություն չունենք նրանց մեր երկրում ընդունելու։ Դա արդյոք ձեր գործն է՝ դասեր տալու Թուրքիային։ Ո՞վ եք դուք, հանգիստ թողեք Քավալային։ Միթե դուք ձեր երկրներում թողնում եք մարդասպաններին, ահաբեկիչներին ու ավազակներին։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն ձեր դատարանն անկախ է, իսկ մերը, նշանակում է՝ կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»,- ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Էրդողանը՝ վերադառնալով աֆրիկյան երկրներ իր այցելությունից։ 

Օսման Քավալան թուրք հայտնի իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծներին, որոնք հաճախ ունեն միջազգային ուղղվածություն, այդ թվում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման թեմաներով։ 

2020 թվականի փետրվարին դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի գործով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր օրդեր էր տվել։ Քավալային առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ այս անգամ արդեն 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Լուսանկարը՝ արխիվային/Аfolabi Sotunde / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter