HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։

«Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։

Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել  առկա փոխգործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter