HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարին ներկայացած Հայաստանի պատվիրակության մասին։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Հոկտեմբերի 21-22-ը Աթենքում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ: 

Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանը ներկայացնող բազմանդամ այս պատվիրակությունը պետք է մասնակցի համագումարին, ինչպես նաեւ ներկա պետք է գտնվի Հունական հեղափոխության 200-ամյակին նվիրված՝ Հունաստանի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսին:

Եվրոպական երկրներում հատուկ շեշտվող գաղափարները, ինչպիսին են խորհրդարանական ժողովրդավարության, արդար իրավական պետության ստեղծման եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության իմաստները, եվրոպական մեծ ընկերության խարիսխ են կազմում` նույն այս հանձնարարականներն ուղղելով ամբողջ աշխարհին:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարող է կազմված լինել 13 անդամներից, որոնց թվում, սակայն, ներառված չեն ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես պարտադիր է բոլոր երկրների պատվիրակությունների համար: Շռայլորեն կազմված՝  13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը եւ ծառայում է մսխումին:

Հավատում ենք, թե համաեվրոպական հասկացողության մեջ ժողովրդավարության սկզբունքի հանդեպ զգայուն եւ արդար մոտեցումը պարտավորեցնող պետք է լինի ՀՀ ԱԺ պատվիրակության բաղկացուցիչ տարրին»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Suren Petrosyan
Սա նման էր ալա-բալա-նիցային, չէ՝ ավելի ճիշտ, պուճուր պապան գնաց բանակին: Մարդիկ գնացել են շոփինգի, ում պարզ չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter