HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն արձանագրություն են ստորագրել

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։   

«Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:

Արձանագրության ստորագրման նպատակը գույքագրման արդյունքում իրավական դաշտի արդիականացումն ու համապատասխանեցումն է գործող պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter