HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը  գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ ողջույնները և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ:

ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը:

Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter