
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ի որոշմամբ Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար։
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել