HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը Մոսկվայում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։

Հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման աշխատանքները՝ մաքսային ոլորտի զարգացման ներկա միտումների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում տեխնիկական աջակցության ծրագրերի իրագործմանը։

Քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում բոլոր 57 անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ աշխատանքների համակարգման, առաջիկայում ՀՀ մաքսային ծառայության համար ռիսկերի խելացի կառավարման և օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության թեմաներով կազմակերպվող հեռավար միջոցառումներին առնչվող հարցեր։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter