
Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ մանդատից հրաժարվելը Դավիթ Սեդրակյանի անձնական որոշումն է:
«Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ համարներն են Առուշ Առուշանյանը (վերջինիս գլխավորած դաշինքը հաղթել է Գորիսի ավագանու ընտրություններում), ապա Ասպրամ Կրպեյանը՝ Թաթուլ Կրպեյանի դուստրը:
Նշենք, որ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելուց հետո, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, յոթնօրյա ժամկետում իրավունք ունի հետ վերցնել իր դիմումը:
Հիշեցնենք նաև, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել