HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»

Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը երեկ «Հրապարակի» լրագրողին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ՝ այստեղ եւս ընտրացուցակներն ուռճացված են:

Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել՝ մոտ 12 հազար մարդ: «Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, եւ իմ հաշվարկներով՝ բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե, թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց»:

Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter