HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». բողոքը մերժեցին

Թիվ 7 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովում մերժվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ներկայացուցչի դիմում-բողոքը Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

ԸԸՀ-ն հրաժարվել է ընդունել եւ գործին կցել «ՀԺ»-ի թղթակից Աննա Զախարյանի եւ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոստովանում է, որ Ալեքսանյանը փող է տվել  դպրոցին, աշակերտներին եւ խոստացել է նրանց վերջին զանգը անվճար կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում:

ԸԸՀ նիստում Կարինե Զատիկյանն ասել է, որ ձայնագրության մեջ ինքը չի խոսում, եւ ԸԸՀ-ն «հավատացել» է նրան: ԸԸՀ որոշումը Փաշինյանը բողոքարկելու է ԿԸՀ-ում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter