HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ իշխանությունները մտադիր են գաղտնազերծել Քենեդու սպանության հետ կապված փաստաթղթերը

Ամերիկյան վարչակազմը այս տարվա դեկտեմբերի 15-ին մտադիր է հրապարակել նոր մանրամասներ, որոնք վերաբերում են 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջո Քենեդու սպանությանը։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին հայտարարել է այն մասին, որ բոլոր տվյալները, որոնք առնչություն ունեն Քենեդու սպանությանը, «անհրաժեշտ են աստիճանաբար գաղտնազերծել, եթե դա վնաս չի հասցնի ԱՄՆ պաշտպանությանը, հետախուզությանը, իրավապահ մարմիններին կամ արտաքին քաղաքականությանը»։ Ամերիկյան գերատեսչությունները զբաղվում են այդ փաստաթղթերի ստուգմամբ։ 

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ փաստաթղթերի հրապարակման կարգը։ Դրանց մի մասը, ինչպես ակնկալվում է, կգաղտնազերծվի այս տարվա դեկտեմբերի 15-ին։ Դրանք այն փաստաթղթերն են, որոնց վերաբերյալ իշխանությունները չունեն վերապահումներ։ 

Ամերիկյան գերատեսչությունները խնդրել են հետաձգել փաստաթղթերի երկրորդ մասի հրապարակումը։ Ակնկալվում է, որ այն կգաղտնազերծվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի վաղ նման առաջարկ է արել ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության ղեկավար կազմը։ 

Զուգահեռաբար, ամերիկյան գերատեսչությունները հնարավոր է հանդես գան 2022 թվականի դեկտեմբերի 15-ից հետո փաստաթղթերի մի հատվածի չգաղտնազերծման օգտին։ Ակնկալվում է, որ ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը կմշակի նաև բաց հասանելիության թվային բազաների ստեղծման պլան, որտեղ կտեղադրվեն նշված փաստաթղթերը։

Լուսանկարը՝ ԱՄՆ Ազգային արխիվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter