HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայում էներգետիկ ճգնաժամի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու նախագծին։ Այդ մասին հայտնում է Moldpres-ը։ 

Վարչապետ Նատալիա Գավրիլիցան, ելույթ ունենալով խորհրդարանի պատգամավորների առաջ, հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը տեխնիկական որոշում է, որը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակի առաջացման ժամանակ այլընտրանքային աղբյուրներից գնել բնական գազի անհրաժեշտ ծավալներ։ 

Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է 30 օրով։ Ընդորում, ՏԻՄ ընտրությունների վրա, որոնք կկայանան նոյեմբերի 21-ին, այն չի ազդի։ Պատգամավորներն կողմ են քվեարկել համապատասխան փոփոխությանը։

Մոլդովան և «Գազպրոմ»-ը դեռևս չեն կարողանում համաձայնեցնել այդ երկիր ռուսական գազի ներկրման անհրաժեշտ պայմանները։ Մոլդովայի վարչապետը նշել է, որ հոկտեմբերին Ռուսաստանից ներկրվել է գազի անհրաժեշտ ծավալներից 30 % պակաս։ Մինչև հոկտեմբերի վերջ, քանի դեռ ընթանում են բանակցությունները, Մոլդովան գազը գնում է շուկայական գնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարելով 790 դոլար։ 

Հանրապետությունը հույս ունի պայմանավորվել «Գազպրոմ»-ի հետ՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարելու 200-300 դոլար։ Փոխարենը Քիշնևն առաջարկում է քննարկել պատմական պարտքերի մարումը։ 2020 թվականին Մոլդովան ռուսական գազի 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 148, 87 դոլար։

Մոլդովայի և Գազպրոմ»-ի միջև կնքված երկարաժամկետ պայմանագրի ժամկետը, որը կնքվել է 2006 թվականին և ամեն տարի երկարաձգվում էր, լրացել է սեպտեմբերի 30-ին։ Գավրիլիցան նշել է, որ Մոսկվայում մոլդովացի բանակցողները դեռևս չեն կարողացել ռուսական ընկերության հետ հասնել վերջնական պայմանավորվածության և «չկա վստահություն, որ իշխանությունները կկարողանան կնքել նոր երկարաժամկետ պայմանագիր»։

Լուսանկարը՝ kathmanduandbeyond.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter