HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսին կանցկացվի «Վարդատոնը»՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին

Մայիսի 20-ին Երևանում՝ Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, կմեկնարկեն մեծ քնարերգուի հիշատակը հավերժացնող «Վարդատոն» ամենամյա համերգաշարի հանդիսությունները, որոնք մայիսի 27-ին կշարունակվեն Թբիլիսիում: Այս տարի համերգաշարը նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

«Վարդատոնի» բացման արարողությանը ողջույնի և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, բանասիրական գիտությունների պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, աշուղներ Լեյլին, Ոսկեհուրը և Աստղանուշը:

Երաժշտական կատարումներով հանդես կգան «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլը, Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի կենտրոնի մարիոնետների թատրոնը, մենակատարներ:

Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի «Քամանչա», «Յիս մե ղարիբ բլբուլի պես», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Շատ մարթ կոսե», «Դուն էն հուրին իս», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Դուն էն գլխեն» և այլ անմահ ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter