HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». պատասխան սոցհարցում

Gallup անունով ընկերությունը հերթական ուսումնասիրությունն է անցկացրել եւ «պարզել», որ 10 օր առաջվա համեմատ ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 5,2 տոկոսով եւ ներկայումս հասնում է 39,2 տոկոս:

«ՉԻ» – Մեր կարծիքով՝ այդ հույժ կասկածելի ծագմամբ ընկերության պատվիրատուները պիտի կրճատեն խոստացված վարձավճարը՝ կոպիտ եւ անորակ աշխատանքի համար: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ոչ մեկը չպետք է գլխի ընկնի, թե ում պատվերն է կատարում այդ «միջազգային հեղինակավոր կազմակերպությունը», բայց ամեն ինչ շատ արագ բացահայտվեց:

Ի դեպ, մենք էլ մեր հերթին ենք սոցիոլոգիական հետազոտություն անցկացրել 1200 հայաստանցիների շրջանում: Պարզվել է, որ հարցվածների 52,6 տոկոսը Gallup անունով ընկերության ներկայացրած թվերը համարում է ծիծաղելի, 17,3 տոկոսը՝ ախմախ, 16,5 տոկոսը՝ ախմախության աստիճան ծիծաղելի, 10,1 տոկոսը՝ ծիծաղելիության աստիճան ախմախ, եւ միայն 3,5 տոկոսն է կարծիք հայտնել, որ այդ ընկերությունն ազնվորեն է կատարում ստացած պատվերը:

Ի դեպ, լավ է, որ ընտրություններին ընդամենը մի շաբաթ է մնացել: Թե չէ այս տեմպերով շարունակվելու դեպքում ՀՀԿ վարկանիշը 100 տոկոսը կանցներ. աշխարհով մեկ կխայտառակվեինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter