
Վրաերթի ենթարկված քաղաքացիները մահացել են
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին: Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից:
«Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00։05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է Ոստիկանությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել