HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՓոստը» գործարկել է պիլոտային նոր Stamps.am կայքը

«ՀայՓոստը» հայտարարում է նոր Stamps.am կայքի պիլոտային գործարկման մասին: Կայքը հասանելի է ինչպես Հայաստանի տարածում, այնպես էլ արտերկրում՝ եռալեզու ձևաչափով։

Stamps.am կայքը ֆիլատելիստական արտադրանքով հետաքրքրվողներին հնարավորությունն է տալիս գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների, առաջին օրվա ծրարների և ֆիլատելիստական բուկլետների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց: Միաժամանակ, Stamps.am կայքը տրամադրում է հայկական մշակույթի, պատմության, տեսարժան վայրերի մասին կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն։ 

«Մենք գործարկել ենք պիլոտային Stamps.am կայքը, որտեղ կարող եք գտնել և առցանց պատվիրել ֆիլատելիստական բազմազան արտադրանք։ Այս նոր կայքը, ի տարբերություն նախորդի նաև Հայաստանում գտնվողներին կպատմի հայկական հարուստ մշակույթի, պատմության մասին, ցույց կտա մեր տեսարժան վայրերը։Եվ իզուր չեն ասում, որ նամականիշերը երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում»,- նշեց «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

Stamps.am կայքում պարբերաբար գործելու են տարբեր ակցիաներ՝ ֆիլատելիստական արտադրանքը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter