
Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսում քննարկվել են արհեստական բանականությանը, բիզնեսին և ծրագրավորմանը վերաբերող թեմաներ
Վճարովի բովանդակություն
SmartClick ընկերության ծննդյան օրվա կապակցությամբ հոկտեմբերի 17-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսը, որին մասնակցում էին ոլորտով հետաքրքրված մասնագետներ տարբեր ընկերություններից։ Smart IT-UP միջոցառման նպատակն էր գիտելիքների ու փորձի փոխանակումը, ՏՏ ոլորտի մասնագետների միավորումը, ինչպես նաև նոր կապերի ստեղծումը։
Կոնֆերանսի հիմնական թեմաներն էին արհեստական բանականությունը (AI), բիզնեսը և ծրագրավորումը: Ընկերության թիմից տարբեր բանախոսներ հանդես եկան հետաքրքիր ու բովանդակային ելույթներով արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML), պրոդուկտների և նախագծերի կառավարման, UX դիզայնի, մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ամենավերջին լուծումների և նորարարությունների մասին:
Ընկերությունը նպատակ ունի կոնֆերանսը դարձնել շարունակական և հնարավորինս նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ձևավորմանը։
Կազմակերպության գործունեությանը և տեխնոլոգիաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Մեկնաբանել