HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է ձյուն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում ձյուն։ Վարորդներին կոչ է արվում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter