HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնասերների հավաք՝ բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ  մայիսի 1-ին այգում նախատեսվում է բնասերների հավաք, որը կուղեկցվի նախապես պատրաստված տեղեկատվական ցուցանակաների տեղադրմամբ:

Ցուցանակները պատրաստվել են «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշներին համապատասխան և կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն նախատեսված այգու այցելուների համար: 

Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի բուսաբանական այգի՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և ուղղակի հաճելի ժամանց անցկացնելու համար:

Նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին ծրագրին աջակցելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter