HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի հաջողության պատմություն-Մեկ հարկի ներքո

2018 թ. A1 Group-ը Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:

«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն եւ դարձնել Բիզնես կենտրոն, ինչը եւ իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է  A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է եւս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:

«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ  է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների:  Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում։

Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաեւ առցանց հարթակում։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter