
Գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն «Եռաբլուր»-ում
Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։
Մեկնաբանել