HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ժամերն և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։

Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։

Այս պահի դրությամբ տեղումները շրջանների մեծ մասում դադարել են, ձյուն է տեղում միայն Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտում։ Կեսօրից հետո տեղումները կդադարեն նաև Սյունիքում։

Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։ Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով, սակայն առաջիկա 3 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter