
ԱԺ-ն քննարկում է քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետների կրճատման նախագիծը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը: Այն ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ում խոսքով` նպատակը քաղաքացիություն ստանալու ընթացակարգում վարչարարության պարզեցումն է:
Առաջարկվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` վեց ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:
Փոփոխություններով առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում երեք տարի մշտական բնակության և հայերերենով բացատրվելու կարողության պահանջի` ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն: Առաջարկվում է նաև քաղաքացիություն ձեռք բերելիս` առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում»,-ասաց փոխոստիկանապետը:
Մյուս փոփոխություններից է այն, որ առաջարկվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` վեց ամսվա սահմանելով 90 աշխատանքային օր:
Մեկնաբանել