HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Մանուկյանին ուժով հեռացրին ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ միջադեպ գրանցվեց: Նա ելույթ ունեցավ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետո և ասաց, որ Արցախը ուրացողը դավաճան  է: Նիստը վարող, ԱԺ նախագահին փոխարինող Ռուբեն Ռուբինյանը հորդորեց պահպանել էթիկայի կանոնները:

«Դուք էստեղ ինչ-որ մեկին մեղադրում էիք դավաճանության մեջ, անուն տվեք»,- ասաց Ռուբինյանը:

«Ես բառացի կբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը»,- ասաց Գեղամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիգեն Խաչատրյանը հանրային քննարկման ընթացքում ասել է․ «Վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։

«Այսինքն Վիգեն Խաչատրյանին դավաճան եք համարում: Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը, նստեք, զբաղեցրեք Ձեր տեղը»,- արձագանքեց Ռուբինյանը:

Սակայն Գեղամ Մանուկյանը չէր հեռանում ամբիոնից, շարունակում էր խոսել անջատված խոսափողով: Այնուհետև Ռուբինյանը հանձնարարեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից:

Ինչից հետո անվտանգությունը Մանուկյանին հեռացրեց նիստերի դահլիճից, ապա Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջման ընթացքում պատգամավորների մի մասը շարունակում էր մնալ նիստերի դահլիճում, այդ ժամանակ էլ ընդդիմությունն ու իշխանությունը սկսեցին միմյանց մեղադրել դավաճանության մեջ և վիրավորել մեկմեկու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter