HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 անձի մահվան ելքով վթար՝ Տավուշի մարզում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով  տեղափոխվել բժշկական կենտրոն:  

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է երկփողանի որսորդական հրացան՝ վնասված վիճակում: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել է բժշկական կենտրոն տեղափոխված անձը, ով հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքն է եղել հիշյալ ավտոմեքենայի ղեկին:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter