HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալի նկատմամբ ՄԻՊ-ի աջակցությամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։

«Բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից: 

Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների պաշտպանության նպատակով քննարկումներ են տեղի ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այդ թվում՝ ԲՍՓ գրասենյակի (ներկայում՝ Միասնական սոցիալական ծառայություն), ինչպես նաև ՔԿՀ ներկայացուցիչների հետ։

Համագործակցության արդյունքում դատապարտյալի նկատմամբ իրականացվել է փորձաքննություն հատուկ ընթացակարգով և սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ: 

Քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ փոխանցել է, որ վերականգնվել է նաև հաշմանդամության թոշակի տրամադրումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter