HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկողական աշխատանքներ Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ոստիկանության հետ  համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:  

«ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

4 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։

Հավելենք նաև, որ առաջիկա օրերին Տեսչական մարմնի ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության   նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter