HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Ալիևը մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք էր կատարել հենց այդ օդանավակայանում։

Էրդողանին օդանավակայանում դիմավորել է Ալիևը։ Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը մեկօրյա է և տեղի է ունենում Իլհամ Ալիևի հրավերով։ Նրան ուղեկցում են թուրք մի քանի նախարար, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարը։ Երկու երկրի նախագահները կտրել են կարմիր թելը, որից հետո շրջել օդանավակայանի տարածքում։

Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը Կովսականում (Զանգելան) մասնակցել են Ահմեդբեյլի-Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհի կառուցման և Կովսականում «խելացի ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին, որը կստեղծվի Թուրքիայի աջակցությամբ։ Նախատեսվում է, որ Ալիևն ու Էրդողանը նաև կունենան առանձնազրույց, որի ընթացքում, ըստ նախօրեին տարածված հաղորդագրության, կքննարկվեն երկկողմ օրակարգի և համագործակցության հարցերը։ Օրակարգով Էրդողանի այցը Բաքու նախատեսված չէ։

Արցախի Վարանդայի շրջանի բռնազավթումից հետո Բաքուն այդտեղ ձեռնամուխ էր եղել միջազգային օդանավակայանի կառուցմանը։ Բաքվից առաջին փորձնական թռիչքն իրականացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Մինչ օդանավակայանի պաշտոնական բացումը, շահագործման էր հանձնվել օդանավակայանի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։

Դեռ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Վարանդայի օդանավակայանի բացմանը։ Ավելի ուշ, թուրքական Haberturk-ը հայտարարել էր, որ օդանավակայանի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին, սակայն հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի 26-ին։

Ներկայում Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում ևս երկու օդանավակայան է կառուցում՝ Կովսականում և Քաշաթաղում։

 Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանություններ (1)

George K
Pashinyan should be celebrating now for his cowardly achievement. Armenia deserve better leaders.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter