HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

ԱԻՆ-ը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար:

ԱԻ նախարարը կարևորել է երկու կողմերի հետաքրքրվածությունը տարբեր գործընթացներում՝ համագործակցության շրջանակն ավելի ընդլայնելու նպատակով:

Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման, կրթական և վերապատրաստման ուղղություններով:

Դեսպան Պավել Չեպլակին վերահաստատել է իրենց արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter