
Գրանցվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք. մահացել է 39 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2074-ով՝ ընդհանուր կազմելով 300 143: Նախօրեին կատարվել է 13 696 թեստավորում (ընդհանուր՝ 2 032 310): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 39 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 6151 է:
Առողջացել է ևս 714 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 263 716-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 007 քաղաքացի:
Մինչև օր արձանագրվել է մահվան 1269 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել