
Հոկտեմբերի 30-ին Էջմիածին-Երևանը միակողմանի կփակվի․ անցկացվելու է վարչապետի գավաթ մրցավազքը
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել