
Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ «Ռուսական կենտրոնը»
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Այս մասին հաղորդում է մոսկովյան մշակութագործարարական կենտրոն։
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ֆինանսական բարերար Արամ Աբրահամյանը։
Մալիշկայում հոկտեմբերի 1-ից արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։
Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
Սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված չորրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում, երրորդը՝ Արմավիրում։
Մեկնաբանել