
Նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Խորհրդարանը իմքայլական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի անդամ: ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել 65, դեմ` 20 պատգամավոր:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը:
Նշենք, որ Մանուկյանի թեկնածությունն առաջադրել էր իշխանական խմբակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել