
Սուրեն Պապիկյանը չպատասխանեց հարցին, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախ չեն գնում
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Արցախը Հայաստան է ու վերջ, ապա այն, որ պատերազմի ավարտից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա Արցախ չի գնացել: Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչ այսօր վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, ՀՀ նախագահը և մյուս պաշտոնյաները չեն գնացել Արցախ:
«Պատրաստվում եք գնալ, թե՞ ոչ, և պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հարցրեց նա:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` նշելով, թե բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում եղել են Արցախում և անհրաժեշտության դեպքում նորից կլինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել