HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը վստահեցնում է` այս պահին Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում չի սպասվում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` այս պահին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների ձևաչափով հանդիպում չի սպասվում: Այս մասին նա ասաց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

Պատգամավորը բարձրաձայնել էր այն մասին, որ մամուլում տևական ժամանակ պնդումներ են արվում առ այն, որ նման հանդիպում է լինելու, որի ժամանակ ստորագրվելու է փաստաթուղթ` դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերի վերաբերյալ:

«Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, պարբերաբար, քննարկվում են տարբեր ֆորմատներով, տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, նման հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց անդրադառնալով եղած հրապարակումներին` ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter