HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին N զորամիավորումում մեկնարկած եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

«Հրետանային ստորաբաժանումները, զբաղեցնելով նախորոշված շրջանները, ստացել են պայմանական հակառակորդի կոորդինատների հայտնաբերման, կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, հրամանատարական կետերը, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը ոչնչացնելու մարտական առաջադրանք։

Զինծառայողներն արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter