HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի որոշման արդյունքը՝ Զապը փախած է, Օշականցի Գեւորիկը՝ նստած

Մամուլում գրվել էր, որ քրեական աշխարհի ներակայուցիչներ Զապն ու Օշականցի Գևորիկը փորձել են խլել ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը։ Վերջինս Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես շշի արտադրության գործարան։ Քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, այդ թվում ՝ շշարտադրության գործարանը, ու դրա համար ժամանակ էին սահմանել։

Որոշ ժամանակ անց Օշականցի Գևորիկը կալանավորվեց թմրանյութեր պահելու համար։ Կալանավորված է նաև նրա եղբայրը: Իսկ Զապը փախուստի մեջ է։

Մեր տեղեկություններով՝ ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին՝ բողոքել, որից հետո որոշվել է, որ նրան շանտաժի ենթարկող գողականները պետք է նստեն։

Ուշագրավ է, որ քրեականները պատասխանատվության են ենթարկվում ոչ թե շանտաժի, այլ թմրանյութերի համար։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter