
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ: Որոշումն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում։
Հիշեցնենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր մարզպետի տեղակալի պաշտոնը։
«Շնորհակալություն վստահության համար, վստահ եմ, որ իմ աշխատանքով կարդարացնեմ այս վստահությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի, պետականության»,- ասաց նոր մարզպետը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Դավիթ Գևորգյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել