HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի տրամադրած COVID պատվաստման վկայագիրը հավասարազոր է ճանաչել ԵՄ թվային վկայագրին

Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տրամադրած COVID պատվաստման վկայագրերը հավասարազոր են ճանաչվել ԵՄ թվային վկայագրին։ Այդ մասին հայտնում է EUReporter-ը։

Այսպիսով, երկու երկրները կմիանան ԵՄ համակարգին, իսկ նրանց տրամադրած COVID պատվաստման վկայագրերը, որոնք Հայաստանի պարագայում հասանելի են Armed համակարգում, ընդունելի կլինեն Եվրոպական միության տարածքում։ Միևնույն ժամանակ երկու երկրները համաձայնել են ընդունել ԵՄ COVID պատվաստման թվային վկայագրերը՝ ԵՄ երկրներից իրենց տարածք ժամանած անձանց համար։

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դիդիե Ռեյնդերսը նշել է, որ 4 մայրցամաքի 45 երկիր միացել է ԵՄ թվային վկայագրերի համակարգին, իսկ առաջիկա շաբաթներին և ամիսներին նոր երկրներ կմիանան։

Հայաստանի կողմից տրամադրված COVID պատվաստման վկայագրերը ԵՄ-ում ուժի մեջ կմտնեն արդեն հոկտեմբերի 29-ից։

Լուսանկարը՝ REUTERS/Guglielmo Mangiapane/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter