HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգաարդյունավետ շինանյութ- Ինչպե՞ս կողմնորոշվել

Կոնվերս բանկը Հայաստանում հիփոթեքային ՝ այդ թվում էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելով առաջատարներից է, որն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում մրցունակ տոկոսադրույքով: Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտներից ընտրություն կատարել կարող եք https://www.conversebank.am/hy/house/ հղումով: 

Իսկ շինանյութի հարցում կողմնորոշվելու համար մենք ներկայացնում ենք շինանյութի ռեյտինգը՝ ըստ էներգաարդյունավետության աստիճանի: 

Եվ այսպես.

  1. Երկաթբետոն-Մասնագետները այս շինանյութը օգտագործում են ամրության եւ երկարակեցության շնորհիվ: Այն հայտնի է իր բարձր ջերմահաղորդականությամբ՝ 1,7 Վտ/մԿ, ինչը հուշում է, որ երկաթբետոնից շինությունները՝ արագ ջեռուցելու եւ ջերմաստիճանը պահպանելու համար պիտի երեսպատվեն էներգաարդյունավետ նյութերով:

4.Աղյուս-Վերջին շրջանում մեզանում հետաքրքրություն է նկատվում աղյուսաշեն տների նկատմամբ: Աղյուսը հրակայուն է եւ խոնավության նկատմամբ դիմացկուն, սակայն ջերմահաղորդականության բավականին բարձր մակարդակ ունի՝ 015-0,67 Վտ/մԿ: Հանուն ճշմարտության պիտի նշենք, որ այս շինանյութից շինությունների բարձր էներգաարդյունավետության ապահովման համար ձեզանից կպահանջվեն անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ, քան երկաթբետոնի պարագայում:

3.Կերամզիտաբետոն- Թեեւ այս շինանյութը հիանալի ձայնամեկուսիչ հատկություններ ունի ու խոնավությունը չի փոխանցում, այն հազվադեպ են օգտագործում բազմաբնակարան շենքերի հիմնական պատերի շինարարության ժամանակ,քանի որ բարձր ամրությամբ աչքի չի ընկնում: Փոխարենը այս շինանյութը շատ են օգտագործում ներքին պատերում կամ անհատական տների արտաքին պատերում: Ջերմահաղորդման մակարդակը 0,19-0,27 Վտ/մԿ է:

2.Փայտ- Ամենաէներգաարդյունավետ նյութերից է՝ 0,15-0.4 Վտ/մԿ: Տունը մինչեւ 22 0 տաքացնելու համար պահանջվում է առավելագույնը 3 ժամ: Համեմատության համար նշենք, որ նույն ջերմաստիճանի ապահովման համար աղյուսաշեն տան դեպքում կարող է մինչեւ 8 ժամ պահանջվել: Հարկ է նշել նաեւ, որ փայտը տան խոնավությունը կարգավորելու եւ օդը թթվածնով հարստացնելու հատկություն ունի: Մինուսներից կարելի է նշել այն, որ հրակայուն չէ եւ պատշաճ խնամքի բացակայության դեպքում արագ փտում է:

  1. Պենոպոլիստիրոլը ամենաէներգաարդյունավետ ու ամենամատչելի  նյութերից է: Էներգիայի կորուստը նվազագույնն է՝ 0.025- 0.04 Վտ/մԿ: Այն հիանալի էներգաարդյունավետ շինանյութ է. այս տեսանկյունից 15 սմ պենոպոլիստիրոլը համարժեք է 5.33 մ երկաթբետոնին: Association pour la promotion du PSE dans la construction Եվրոպական ասոցիացիայի վիճակագրությունը վկայում է, որ Եվրոպայում 10 տնից  8-ը կառուցվում են հենց այս շինանյութից:

Նշենք, ոչ ՎՏ/մԿ-ն ջերմահաղորդականության չափման միավորն է, որը հաշվվում է Վատտ/( մետր*ջերմաստիճան) բանաձեւով: 

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter