HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 05:30-06:30-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապակին կոտրելու, այնուհետև ճաղավանդակը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Երևանի Կոմիտաս փողոցում գործող խանութ սրահ, հափշտակել են տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ, ժամացույցներ, ականջակալներ, ինչպես նաև դրամարկղից հափշտակել են գումար ու դիմել փախուստի:

«Նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատել են վերջիններիս,  և փախուստի ընթացքում նրանցից մեկը բռնվել է ու բերման ենթարկվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերջինիս ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.: 

Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

31-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter