
ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 28-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
«Դիտարկվել է Շենգավիթով ուղևորափոխադրում կատարող հանրային տրանսպորտում՝ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ուսումնասիրվել է 103 տրանսպորտային միջոց։
Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները հայտնաբերել են 13 խախտում։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել