HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտի «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխություն

ՀՀ կառավարությունը հայտարարում է 2012 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության մասին: 

ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում: 

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ: Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն է, հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան.

  • Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը,
  •  Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողությունը,
  •  Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից,
  •  Կառուցել մասնագիտական ​​հարաբերություններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ,
  •  Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս: 

Մասնակցության պայմանները.  Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիների ընթացքում: 

Մասնակցության կարգը. Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը [email protected]  եւ [email protected] էլ. հասցեներով՝ մինչև ս/թ մայիսի 5-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին:  Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին: 

Մանրամասների համար կարող եք դիմել Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր քարտուղար Գայանե Մարկոսյանին +37410 49 23 56 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով:

Մրցանակաբաշխության հանձնաժողով

Նախագահ՝

Հովիկ Մուսայելյան - Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն

Անդամներ՝

 

Ռալֆ Յիրիկյան – «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Վարդան Նիկոյան – ՀՀ վարչապետի օգնական
Արա Ավետիսյան – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր
Վահե Դանիելյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
Արմեն Գրիգորյան – Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար
Արսեն Ղազարյան – ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ
Արմեն Բալդրյան – Յունիքոմփ ՍՊԸ գլխավոր տնօրեն
Հովհաննես Ավոյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ
Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն
Վազգեն Մելիքյան – «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter