
Վարչապետն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել