
Հափշտակություն բանկային քարտից՝ խաղադրույք կատարելու նպատակով
Անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբԱրցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1997թ. ծնված բնակչի անվամբ բացված քարտային հաշվից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին զգալի չափերի հասնող գումար փոխանցելու և խաղադրույքների մասնակցելու եղանակով այն հափշտակելու, այդ կերպ վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել,
Այն ընդունվել է ԱՀ Քննչական կոմիտեն վարույթ 2021թ սեպտեմբերի 23-ին։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել