
Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները վերադարձվել են
Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանը հաղորդում է, որ հոկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից հետ է հանձնվել այս տարվա հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:
Հիշեցնենք, որ այս դեպքի մասին հայտնել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ օմբուդսմենի գրառման՝ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:
Ի դեպ, Տեղի համայնքապետարանը հերքել է Արման Թաթոյանի հաղորդած այն տեղեկությունը, թե ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել ոչխարներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել