
ՊՆ N զորամասում հրետանավորները վարժանքներ են արել
Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները գործել են ներդաշնակ` սահմանված կարգով և ժամկետներում կատարելով առաջադրված խնդիրները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել