HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արվել

Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ նոր նշանակումներ են կատարվել կոմիտեի ստորաբաժանումներում: Այս մասին հաղորդում է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կարեն Մելքոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն պետ:

Կարեն Երվանդի Մելքոնյան.jpg (225 KB)

Կենսագրություն

Կարեն Երվանդի Մելքոնյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին, Արտաշատում:
2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2000-2007թթ.- ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության «Մասիս» կայարանի գծային բաժնի օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր:

2007-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

24.01.2014-30.09.2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետ:

2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:

2016-2017թթ.- ՀՀ դատախազության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ:

2017-2021թթ.- ՀՀ դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի տեղակալ:

2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ՆԳՆ ՏՆԳՎ պետի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ գլխավոր դատախազի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Երջանիկ Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Երջանիկ Հրահատի Գևորգյան.jpg (259 KB)

Կենսագրություն

Երջանիկ Հրահատի Գևորգյանը ծնվել է 1988թ. մայիսի 3-ին, Սպիտակ քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի, այնուհետև՝ Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ:

2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի Տաշիրի քննչական խմբի ավագ քննիչ:

2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ:

2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի  մարզային  քննչական  վարչության ՀԿԳ քննիչ:

2019-2020թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ:

2020-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ:

2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ պաշտապանության նախարարության, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է:

Մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

Վազգեն Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Վազգեն Վոլոդյայի Մամիկոնյան.jpg (191 KB)

Կենսագրություն

Վազգեն Վոլոդյայի Մամիկոնյանը ծնվել է 1977թ. մարտի 31-ին, Երևանում:

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2001-2003թթ.- ՀՀ ներքին գործերի նախարարության օպերլիազոր:

2003-2011թթ.- ՀՀ ոստիկանության օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր:

30.05.2011-21.12.2011թթ.- ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր:

2011-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր:

2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ:

2014-2018թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ):

2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

Ռոման Սարդարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Ռոման Դավիթի Սարդարյան.jpg (279 KB)

Կենսագրություն

Ռոման Դավիթի Սարդարյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 08-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

1999-2002թթ.– ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության Խորհրդային բաժնի քննիչ, ապա՝ ՀՀ ՆԳՆ քննչական վարչության 1-ին վարչության Խորհրդային բաժնի քննիչ:

2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ քննչական վարչության 1-ին վարչության Խորհրդային  բաժնի քննիչ:

2003-2005թթ.- ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Նոր Նորք   քննչական բաժանմունքի քննիչ:

2005-2008թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության   Նոր Նորք   քննչական բաժնի ավագ քննիչ:

2008-2010թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:

2010-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ:

2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ:

2014-2018թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ:

2018-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ:

2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):

2021թ. հոկտեմբերի 28-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ ներքին  գործերի նախարարի,  ՀՀ  ոստիկանության ՔԳՎ պետի,  ՀՀ  ոստիկանության  պետի,  ՀՀ  պաշտպանության նախարարի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի,  ՀՀ   արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ  հատուկ քննչական ծառայության պետի և ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter