
Մեկնարկել է Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթը
«Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը տևելու է 2021թ.-ի հոկտեմբերի 24-31-ը: Այս տարվա քարոզարշավի թեման է՝ «Համատեղ ջանքեր՝ հանուն առանց կապարի աշխարհի»։ Հիշյալ գործողությունների շաբաթը «Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինք»-ի նախաձեռնությունն է (Global Alliance to Eliminate Lead Paint), որը համատեղ գլխավորում են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (ՄԱՇՄԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Դաշինքի առաջնային նպատակն է նպաստել կապարային ներկերի համընդհանուր վերացմանը` համապատասխան իրավական միջոցների կիրառման միջոցով` յուրաքանչյուր երկրում կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, բաշխումը, վաճառքն ու օգտագործումը դադարեցնելու միջոցով: «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»-ը հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել կապարային ներկերի և կապարի ազդեցության այլ աղբյուրների նկատմամբ գործողությունների անհրաժեշտության վրա: 35 երկրներից «Աղտոտիչների վերացման հարցերով միջազգային ցանց»-ի (IPEN) 48 մասնակից կազմակերպություն կմասնակցեն «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»- ին:
«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»-վա նպատակներն են՝
- բարձրացնել առողջության վրա կապարի ազդեցության մասին իրազեկվածությունը,
- կարևորել երկրների ջանքերն՝ ուղղված առավելապես երեխաների առողջության վրա կապարի ազդեցության կանխմանը,
- պահանջել հետագա գործողություններ` երկրի մակարդակով կարգավորիչ գործողությունների միջոցով կապարային ներկերի վերացման համար:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպություն
Մեկնաբանել